Հրթիռակիր «Falcon 9»-ի փորձարկումը հաջող է անցել: Այդ մասին տեղեկատվությունը տեղադրվել է Twitter –ում NASA –ի միկրոբլոգում:
«Falcon 9»-ը պետք է տեղափոխեր «Dragon» տիեզերանավը, որը պատրաստված է մասնավոր «SpaceX» ընկերության կողմից:
«Dragon»-նն ու «Falcon 9»-ը պետք է տիեզերք ուղեւորվեին ապրիլի 30-ին, սակայն ավելի ուշ որոշվել է բաց թողումն իրականացնել մայիսի 7-ին, ինչը պայմանավորված է տիեզերանավի ծրագրային ապահովման ստուգմամբ:
Նշենք, որ հրթիռակրի փորձարկումն ու թողարկումն իրականացվում է NASA Commercial Orbital Transportation Services ծրագրի շրջանակում, որը մասնավոր ընկերություններին իրավունք է տալիս մշակել տիեզերական սարքեր:



























