Մեքսիկայում օրենք է ընդունվել, ըստ որի կազմակերպված հանցավորության գործունեությունից տուժածները փոխհատուցում կստանան իշխանություններից: Այդ մասին հայտնում է BBC News-ը: Օրենքն ապրիլի 30-ին փակ, գաղտնի քվեարկությամբ ընդունվել է Մեքսիկայի Կոնգրեսում:

Տուժածներին ցուցաբերվելու է ֆինանսական, իրավական եւ բժշկական օգնություն: Օրենքի տակ են ընկնում մարդիկ, որոնք առեւանգվել են մաֆիայի կողմից, կամէ լ սպանվածների հարազատները:

Հատուկ հանձնաժողովը զբաղվելու է նման հանցագործությունների գրանցմամբ: Առավելագույն փոխհատուցումը չի կարող գերազանցել 70 հազարը: Փոխհատուցումներ վճարելու համար հատուկ պետական հիմնադրամ է ստեղծվելու:

2006-ից հետո, երբ Ֆելիպե Կալդերոնը թմրակարտելներին պատերազմ հայտարարեց, պատերազմներին զոհ է գնացել մոտ 50 հազար մարդ: