Ամերիկյան դատարանն ընդունել է աղախին Նաֆիսատու Դիալոյի քաղաքացիական հայցն ընդդեմ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ստրոս Կանի: Աղախինը հույսը չի կորցնում, որ հայտնի ֆրանսիացուն կդատեն եւ իրեն փոխհատուցում կվճարեն:

Նյու Յորքի դատարան դիմած կնոջ հայցի գլխավոր նպատակը 32-ամյա կնոջը հասցված բարոյական վնասի փոխհատուցումն է:

Հայցում նշվում է, որ Ստրոս Կանը «տիկին Դիալոյին դաժան սեռական բռնության է ենթարկել, նվաստացրել, վիրավորել նրան եւ տրորել նրա արժնապատվությունը»:

Դիալոյի փաստաբանները փորձում են նյութական փոխհատուցման հասնել, այդ թվում  նաեւ իրենց պաշտպանյալի ներքնաշորերը ճղելու համար:

Ստրոս Կանի իրավաբանները դատավորին խնդրում են դադարեցնել քաղաքացիական գործը: Նրանք վստահեցնում են, որ նրանց միջեւ սեռական պակը եղել է փոխադարձ համաձայնությամբ: Ստրոս Կանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր դերեւս նախորդ տարվա օգոստոսին:

Ինչպես հաղորդում է «Էխո Մոկսվին», Ստրոս Կանը լսումներին ներկա չի լինի, նա գտնվում է Ֆրանիայում, որտեղ նրան կավատության մեղադրանք է առաջադրված: