Վարշավայում, այսօր` մայիսի 1-ին, թեթեւ շարժիչ ունեցող օդանավ է աղետի ենթարկվել, զոհվել է 2 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 16:00-ի սահմաններում, Վարշավայի Բեմովո օդանավակայանում:
Հրշեջների ներկայացուցիչը հայտնել է, որ ոչ մեծ օդանավն ընկել է թռիչքուղու վերջում, բռնկվել է վթարից հետո, ապա ամբողջությամբ այրվել:
Նախնական տվյալներով, վթարի զոհ են դարձել օդաչու-ինստրուկտորը եւ նրա աշակերտը, հաղորդում է Vesti.ru-ն:




























