Մալիում գահընկեց արված նախագահ Ամադու Տուրեի կողմնակիցների եւ իշխանությունը զավթած զինվորականների միջեւ բախումների արդյունքում 14 մարզ է զոհվել, շուրջ 40 մարդ վիրավորվել է: Նման տվյալներ է ներկայացրել տեղի հիվանդաոցի ղեկավարը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին» վկայակոչելով АFP-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր Բամակո քաղաքի կենտրոնում նախագահ Տուրեին տապալած բանակի զորամիավորումների եւ Տուրեի անձնական գվարդիայի միջեւ տեղի ունեցող մարտերի մասին:
Պատճառը գահընկեց արված նախագահի իշխանության ժամանակ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Աբիդինին կալանավորելու փորձն է եղել:
Նախագահական գվարդիան փորձել է գրոհով վերցնել օդանավակայանը, պետական հեռուստատեսության շենքը եւ Կատի քաղաքի ռազմաբազան:




























