Աֆղանստանում սպանվել է Մոլլա Իսմայիլը` թալիբների առաջնորդներից մեկը, ով պետք է մասնակցեր ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների հետ խաղաղ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի անվտանգության ազգային վարչության ղեկավար Ռահմաթուլլա Նաբիլը` ելույթ ունենալով պատգամավորների առջեւ:

Նաբիլի խոսքով, սպանվածը` Մոլլա Իսմայիլը, թալիբների ռազմական խորհրդի առաջնորդի օգնականն է: Նրա հետ ձերբակալվել եւ սպանվել է եւս 25 մարդ: Որտեղ եւ երբ է տեղի ունեցել հարձակումը, պաշտոնյան չի հստակեցրել: Նա պատասխանատվությունը բարդել է այն թալիբների վրա, ովքեր փորձում են խաթարել խաղաղ գործընթացը, գրում է Utro.ru-ն:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը պնդում է, որ Իսմայիլը կենդանի է: