Լիբիայի իշխանությունները դիմել են Միջազգային քրեական դատարան` խնդրելով չեղյալ հայտարարել Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին եւ հատուկ ծառայությունների ղեկավար Աբդուլլահ աս-Սենուսսիին իրենց հանձնելու հարցումը, նաեւ նրանց գործերը չճանաչել ՄՔԴ-ի իրավասության գործեր:
Մինչ համապատասխան որոշում կայացնելը Տրիպոլին նաեւ խնդրել է հետաձգել մեղադրյալներին հանձնելը` վկայակոչելով որոշակի առաջընթացը, որ Լիբիայում ձեռք է բերվել այդ գործով հետաքննության արդյունքում: Սա հետաձգելու մասին լիբիական ոկղմի երրորդ խնդրանքն է:
Ապրիլի սկզբին Միջազգային քրեական դատարանը մերժել է լիբիական իշխանությունները նաորդ հարցումները եւ պահանջել իրենց հանձնել Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին եւ Աբդուլլահ աս-Սենուսսիին` մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար դատելու նպատակով:
Լիբիական Ջամահիրիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆին սպանվել էր հոկտեմբերի 20-ինհարազատ Սիրտ քաղաքում, իսկ Սեյֆ ալ-Իսլամն ու Աբդուլլահ աս-Սենուսսին ձերբակալվել էին համապատասխանաբար նոյեմբերի 19-ին եւ այս տարվա մարտին:




























