Լոնդոնի բարձրագույն դատարանը բրիտանական Sky, Everything Everywhere, TalkTalk, O2 եւ Virgin Media ինտերնետ-պրովայդերներին պարտավորեցրել է արգելափակել մուտքը դեպի Pirate Bay ծառայություն:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, պրովայդերների մեծ մասը չեն վիճարկել այդ որոշումը, իսկ ընկերություններից մեկը` BT-ն, մի քանի շաբաթ ժամանակ է խնդրել` իր դիրքորոշումը հստակեցնելու համար:
Նշենք, որ Pirate Bay-ը գործարկվել է 2003թ-ին եւ արագ դարձել պոպուլյար ֆայլփոխադրող ծառայություն: Այն աշխատում է BitTorrent արձանագրության համաձայն եւ տրամադրում է միայն ֆայլերի հղումներ: PirateBay –ը թույլ է տալիս որոնել եւ մուտք ունենալ հեղինակային իրավունքով պաշտպանված կոնտենտներ:



























