Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնին մայիսի 1-ին հայտարարել է Կնեսետից հեռանալու եւ «Քադիմա» կուսակցությունը լքելու մասին:

Jewish.ru-ի փոխանցմամբ, Լիվնին հայտարարել է, թե չի կիսում կուսակցության նոր ղեկավար Շաուլ Մոֆազի հայացքներն ու արժեքները, ուստի ճիշտ է համարում հեռանալ խմբակցությունից: Բացի այդ, իսրայելական ընդդիմության նախկին առաջնորդը քննադատել է կառավարությանը` մեղադրելով իշխանությունը պահելու համար շանտաժիստների հետ գործակցելու մեջ:

Նշենք, որ Ցիպի Լիվնին Կնեսետի պատգամավոր է եղել 13 տարի: Մինչեւ մարտի 28-ը նա «Քադիմա» կուսակցության առաջնորդն էր: