ԱՄՆ քաղաքացի Հենրի Վուլֆը դիմել է դատարան ընդդեմ գերմանական BMW ավտոարտադրողի` հայտարարելով, թե այդ ընկերության մոտոցիկլետով երթեւեկելուց հետո իր մոտ «չընդհատվող էրեկցիա» է առաջացել, որն արդեն երկու տարի չի դադարում:
Ինչպես հաղորդում է HuffingtonPost-ը, նման «հիվանդության» պատճառը եղել է չորսժամյա զբոսանքը մոտոցիկլով` 20 ամիս առաջ: Տուժածը վարել է 1993թ. արտադրության BMW մոտոցիկլետ` Corbin նստատեղով:
Հայցի քննության արդյունքների մասին առայժմ չի հաղորդվում:



























