Մոսկովյան մետրոյի Սոկոլնիչեսկայա գծի գնացքի տակ մայիսի 1 –ին աղջիկ է ընկել: Ինչպես հաղորդում է «Գազետան», դեպքը տեղի է ունեցել ժամը 18:47-ին «Վորոբեւի գորի» կայարանում: «Ռելսերի վրա է նետվել 1993 թ. ծնված աղջիկը»,-ասել է «ՌԻԱ Նովոստիի» զրուցակիցը:
Նա ավելացրել է, որ կանչվել է «շտապ օգնություն», աղջկան հասցրել են հիվանդանոց: Տուժածի վիճակն ու նրա քայլի պատճառները ճշտվում են:
Միաժամանակ հաղորդվում է, որ սա օրվա մեջ երկրորդ նմանտիպ դեպքն է: Փոքր-ինչ ավելի վաղ «Կրասնիե վորոտա» կայարանում ռելսերի վրա էր հայտնվել Մեծ Բրիտանիայի մի հարբած քաղաքացի, որը գլխի լուրջ վնասվածք է ստացել:




























