ԱՄՆ-ը հավանություն է տվել Բելգիային AGM-184 Joint Strike Missiles ավիացիոն հրթիռների և համապատասխան սարքավորումների հնարավոր վաճառքին՝ 236 մլն դոլար արժողությամբ, հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտը իր կայքում։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է ընդունել հավանություն տալ Բելգիայի կառավարությանը AGM-184 Joint Strike Missiles հրթիռների և ուղեկցող սարքավորումների հնարավոր արտասահմանյան ռազմական վաճառքին», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ այս վաճառքը կաջակցի ԱՄՆ-ի և Բելգիայի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաև վերջինիս հնարավորություն կտա դիմակայել ներկայիս և ապագա սպառնալիքներին՝ ամերիկյան F-35 կործանիչների հնարավորությունների ընդլայնման հաշվին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Բելգիայի կառավարությունը նաև խնդրել է գաղտնի ծրագրային ապահովում, ԱՄՆ կառավարության և կապալառուների ինժեներական, տեխնիկական և լոգիստիկ աջակցության ծառայություններ, ինչպես նաև մի շարք այլ կարևոր բաղադրիչներ։





























