Թերթի տեղեկություններով` կոալիցիոն երկու գործընկերները` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, լայնամասշտաբ ընտրակաշառք բաժանելու օրերի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանելու քարոզարշավի վերջին օրը` մայիսի 4-ին, իսկ ՕԵԿ-ը` դրանից մեկ օր առաջ` մայիսի 3-ին: ՀՀԿ-ն բաժանելու է 10 հազար, առավելագույնը` 15 հազար դրամ, իսկ ՕԵԿ-ի ընտրակաշառքը «5000 + էժանագին հեռախոս»-ն է:

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանելու նաեւ ԲՀԿ-ից մեծամասնականով առաջադրված` իրեն ցանկալի թեկնածուների համար, բայց, ինչպես ասում են, ոչ ԲՀԿ-ական թեկնածուների սիրուն աչքերի համար: ՀՀԿ-ն նաեւ արգելել է ԲՀԿ-ին ընտրակաշառք բաժանել համամասնական ցուցակի համար:

Սա, թերեւս, կոալիցիայի կողմից ընտրակաշառք բաժանելու վերջին սխեման է, որն, իհարկե, կարող է փոփոխության ենթարկվել: Նշենք նաեւ, որ որոշ բանկերից, տարադրամի փոխանակման կետերից «անհետացել են» 5 կամ 10 հազարանոց թղթադրամները:

Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ մարզերում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանման աշխաըտանքներն արդեն մոտենում են ավարտին: Մասնավորապես` Վանաձորում արդեն բաժանել, վերջացրել են եւ սպասում են մայիսի 6-ի արդյունքներին, սակայն չի բացառվում, որ հատկապես ՀՀԿ-ն մայիսի 6-ին որոշ տեղերում գործընթացը կրկնի: Պարզվում է` կան մարդիկ, ովքեր հաճույքով ընտրակաշառք են ստացել երկու եւ ավելի կուսակցություններից»,- գրում է  թերթը: