Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 19–ին, ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ու մի խումբ ՔՊ–ականների հրավիրեցին սուրճ խմելու։

«Սուրճից, իհարկե, չենք հրաժարվի»,–ասաց նա, հետո տեսնելով, որ նաև միրգ ու թխվածք են բերում, ուրախությամբ ասաց. « Փաստորեն ոչ միայն սուրճ, վա՜հ, սուրճ էինք պայմանավորվել։ Էս Տաշիրի խնձո՞ր ա։ Գիլասն էլ հասել է, փաստորեն։ Ո՞վ կմտածեր, որ այս տարվա առաջին գիլասի հնարավորություն Տաշիրում է լինելու։ Տաշիրում միրգ աճո՞ւմ է, մաքսիմում տանձ, խնձոր։ Այս տարվա գիլասի նուբարը անում ենք Տաշիրում։ Ամենաանսպասելի կոմբինացիան է էլի»։

Այնուհետեւ իր ափսեի մեջ դրեց խմորեղենն ու կատակով ասաց. «Դե հիմա ես մեղավոր չեմ, ժողովուրդ, ինձ Ինձ դավադրաբար չաղացնում են։ Ես գայթակղության չեմ չեմ դիմանում»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում