Նյու Յորքում ձերբակալվել են «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման շուրջ 30 մասնակիցներ, որոնք մայիսմեկյան ակցիա էին անցկացնում: Ըստ իրավապահ մարմինների տվյալների` ձերբակալությունները դարձել էին ոստիկանությանը չենթարկվելու եւ հասարակության մեջ անհարիր պահվածքի արդյունքը, հայտնում է  The New York Times-ը:

 «Գրավիր» շարժման ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Քալիֆորնիայում: Մասնավորապես Օքլենդում, որտեղ նախորդ տարի տեղի էին ունեցել ամենանշանակալից բախումներն ակտիվիստների, հակակապիտալիստական շարժման կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ, մայիսի 1-ին ձերբակալվել էին առնվազն 9 մարդ, գրում է  «gazeta.ru»-ն:

Իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել: