Մեքսիկայում մի քանի ժամվա ընթացքում ստորգետնյա երկու ցնցում է գրանցվել: Առաջին ցնցման հզորությունը եղել է 5,6, իսկ երկրորդինը` 6,3: 

Ըստ երկրի Ազգային սեյսմոլոգիական ծառայության` առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է  Հերերո նահանգում: Ընդ որում, ստորերկրյա ցնցումներն զգալի են եղել նաեւ երկրի մայրաքաղաք Մեխիկոյում, նրանց հզորությունը կազմել է 4,9, հայտնում է «Ռոսբալտը»:

Մի քանի ժամ անց տեղի է ունեցել 6,3 հզորությամբ երկրաշարժ: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տեղեկության` այն գրանցվել էր 40,4 կմ խորության վրա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Մադերո քաղաքից 67 կմ հարավ-արեւմուտք եւ Գվատեմալայի մայրաքաղաքից 265 կմ արեւմուտք: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: