Մայիսի 2-ի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում եւս երկու պայթյուն է որոտացել:
Ինչպես հայտնում է AFP-ն, պայթյունները տեղի են ունեցել  Green Village շենքի համալիրի մոտ, որտեղ հաստատվել են Աֆղանստանում աշխատող ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի մի շարք կազմակերպությունների արտասահմանցի աշխատակիցները:

Կատարվածի, ինչպես նաեւ հնարավոր զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես արեւմտյան լրատվամիջոցներին հղում անելով ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  Օբամայի գնալուց հետո Քաբուլում  երկու կամ երեք պայթյուն է տեղի ունեցել, ահաբեկիչների թիրախը նույնպես եղել է այն շենքը, որտեղ ապրում են արտասահմանցիները: Մի ահաբեկչությունը, որի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել  «Թալիբան» շարժումը, իրականացրել էր մեքենայով մահապարտ-գրոհայինը:

Հաղորդվում է 6 զոհերի եւ 15 վիրավորների մասին: