Facebook սոցիալական ցանցը մտադիր է օգնել դոնոր օրգանների պակասի խնդիրը: Այսուհետ Facebook-ից օգտվողները կարող են իրենց էջերում տեղեկություններ թողնել այն մասին, որ ցանկանում են դոնոր դառնալ, հայտարարել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարք Ցուքերբերգը:

«Մենք ուզում ենք ամեն ինչ անել շատ պարզ: Դուք ընդամենը նշում եք նահանգը կամ երկիրը, որտեղ ապրում եք եւ մենք կարող ենք ձեզ ուղարկել պաշտոնական գրանցման կառույցներին»,- ասել է նա ABC-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Facebook-ի այս քայլը կարող է շատ ինտերնետ-օգտագործողների ոգեւորել` գնալ այդպիսի քայլի: Ցուքերբերգը խոստովանել է, որ դոնոր դառնալու գաղափարը հանրայնացնելու միտքն իր մոտ ծնվել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հետ շփումից հետո, ով մահվանից երկու տարի առաջ երիկամի փոխպատվաստում էր անցել:

Facebook-ի ակցիային կմիանա նաեւ «Նվիրիր կյանք» կազմակերպությունը, որի տվյալներով ներկայումս ավելի քան 112 հազար ամերիկացի պասում է դոնոր օրգանների: Ամեն օր նրանցից 18-ը մահանում է: