Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի գեներալ-մայոր Միխայիլ Վոսկրեսենսկին ավտովթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել մայիսի 1-ին Բոգուչարսկի շրջանում`«Դոն» ավտոմայրուղու 773-րդ կմ-ում:

Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի Հյուսիսկովկասյան տարածաշրջանային զորքերի  հրամանատարի սպառազինության գծով տեղակալ  Միխայիլ Վոսկրեսենսկին սեփական Lexus ավտոմեքենայով ճակատ առ ճակատ բախվել է  «ԿամԱԶ» բեռնատարի: Վթարի պահին գեներալ-մայորը արձակուրդում է գտնվել, հաղորդում է «Իզվեստիան»:

Ստացած վնասվածքներից գեներալ-մայորը տեղում մահացել է: «ԿամԱԶ»-ի ղեկին 37-ամյա անհատ ձեռներեց է եղել: Նրան կոտրվածքներով եւ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: