Գերմանացի մենեջերը վայր է ընկել Բաքվում «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի համար կառուցվող Baku Crystal Hall համերգային դահլիճի շենքից:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղի իրավապահներին, տղամարդը ողջ է մնացել: Ծանր վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց:
Baku Crystal Hall դահլիճը, որի կառուցմանը մասնակցում են մասնագետներ Գերմանիայից, կառուցվում է շատ սեղմ ժամկետներում:
Alpine Bau Deutschland AG եւ NUSSLI նախագծա-կոնստրուկտորական համատեղ ձեռնարկության ղեկավար Ռայներ Գենցերը վերջերս պատմել է, որ NUSSLI ընկերությունն Ադրբեջանից պատվեր է ստացել 2011-ի մայիսի վերջերին: «Մեզ խնդրել են 8 ամսվա ընթացքում կառուցել բոլորովին նոր դահլիճ` 25 հազար հանդիսատեսի համար»,-ասել է նա, հաղորդում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012»-ը կկայանա Բաքվում, մայիսի վերջին:



























