Ղազախստանի Թեմիրաթուի  բնակչուհին  հաշվեհարդար է տեսել ընկերուհու հետ, ով հրաժարվել էր իր զգեստը տրամադրել:

Ոստիկանության տվյալներով` մայիսի 1-ին ժամը, 03:00-ի սահմաններում, Թեմիրաթու քաղաքի շենքերից մեկի մուտքում հայտնաբերվել է 21-ամյա աղջկա դիակ` կրծքին դանակի վնասվածքով: Հանցագործություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է սպանվածի 26-ամյա ծանոթուհին:

Աղջիկը խոստովանական ցուցմունք է տվել: Նրա խոսքով` իրենք շենքի մուտքում ընկերուհու հետ սպիրտային խմիչք են օգտագործել:

Զրույցի ընթացքում ընկերուհուց խնդրել է իրեն հագնելու համար տրամադրել զգեստներից մեկը, սակայն վերջինս մերժել էմ գրում է BNews.kz-ը:

Զայրանալով, մեղադրյալը վերցրել է դանակը եւ հարվածել տուժածին: Ստացված վերքից աղջիկը տեղում մահացել է: