ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից: