Թուրքիայի Մուշ քաղաքի բնակիչներից Նիզմեթին Թունջերը պնդել է, թե իր աքլորը ձու է ածել։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Նիզմեթինը պատմել է, թե հավաբնից տարօրինակ ձայներ է լսել եւ արագ ներս մտել։ Նա պնդել է, թե նստած աքլորին վեր բարձրացնելուց հետո տեսել է, որ նա ձու է ածել եւ այդ մասին հայտնել անասնաբույժին։ Նիզմեթին համոզված է, որ աքլորն է ձու ածել, քանի որ հավաբնում այդ ժամանակ հավ չի եղել, իսկ ձուն էլ դեռ տաք է եղել։
Անասնաբույժը շեշտել է, որ աքլորը ֆիզիոլոգիական խախտումներ ունի եւ հավանաբար, աքլորն ունի թե արական, թե իգական օրգաններ։




























