Արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում մեր քաղաքացիներին և առաջարկում որոշակի գործողություններ կատարել։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Անտեսեք այդ հաղորդագրությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։