Հունգարիայի նոր նախագահ է ընտրվել Եվրախորհրդարանի 52-ամյա պատգամավոր Յանոշ Ադերը: Նրա թեկնածությունը հաստատվել է Հունգարիայի պետական ժողովի նստաշրջանի գաղտնի քվերակության արդյունքում` սահմանադրական մեծամասնությամբ, ձայների երկու երրորդով:
Ադերի թեկնածությունն առաջադրել էր իշխող աջ պահպանողական կոալիցիան, որը գլխավորում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է «pravda.ru»-ն:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Բուդապեշտի Իգնաց Զեմելվայսի անվան բժշկության եւ սպորտի համալսարանի գիտական խորհուրդը զրկել էր նախագահին դոկտորի գիտական աստիճանից` գրագողության համար:
Խորհուրդը գտել էր, որ նա օգտվել է բուլղարացի Նիկոլայ Գեորգիեւի ատենախոսության տեքստի բառացի թարգմանությունից` չձեւակերպելով դրանք որպես հղում եւ չնշելով աղբյուրը: Դրանից հետո համալսարանի ռեկտոր Թիվադար Տուլասայը հարկադրված լքել էր պաշտոնը:




























