Greenpeace-ի ակտիվիստները կրկին աշխարհին ապացուցել են, որ Ֆրանսիայի ատոմային օբյեկտները խոցելի են ցանկացած առավել կամ նվազ խելացի ահաբեկչի համար: Այսպես, մայիսի 2-ին, բնապահպանը մոտոպարապլանով թռել է Էն դեպարտամենտի  «Բյուժե» ԱԷԿ-ի տարածք: 

 Greenpeace-ի ներկայացուցիչը թռել է կայանի վրայով, իսկ այնուհետեւ վերեւից «ռումբ» է նետել` ծխացող կոտորակ, որի նպատակն է եղել ցույց տալ, թե ինչքան հեշտ կլինի ահաբեկիչներին հարձակվելը: Բնագետը վայրէջք է կատարել ատոմակայանի տարածքում, որից հետո ձերբակալվել է, հայտնում է AFP-ն: EDF ընկերությունում, որին պատկանում է կայանը, վստահեցրել են, որ այն շինություն, որտեղ գտնվում է շարժիչը, տղամարդը չի թափանցել, հայտնում է  NEWSru.com-ը:

Greenpeace-ն իր կայքում հրապարակել է ակցիայի լուսանկարները: «Դա եւս մեկ ապացույցն է այն բանի, որ ոչինչ չէր արվել, որպեսզի լուրջ վերաբերեն ֆրանսիական միջուկային սարքերի վրա օդային հարձակման վտանգին», - նշել են բնապահպանները: