Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Creamfields երաժշտական փառատոնի ընթացքում Ավստրալիայի բնակիչը շվեդացի դիջեյ Ալեսսոյից եւ խմած ալկոհոլային խմիչքներից տաքացած բարձրացել է բեմի կողքը տեղակայված  20 մ բարձրությամբ մետաղական կոնստրուկցիաների վրա` մտադրվելով պարել այնտեղ, սակայն կորցրել է հավասարակշռությունը եւ ամբոխի աչքի առաջ գահավիժել ցած:

Ավստրալացի Հեկտոր Վրոտնյակի պարը կոնստրուկցիաների վրա եւ գլխապտույտ անկումը նկարահանել են տեսախցիկով:
Ինչպես հայտնում է  The Daily Mail-ը, հանդիսատեսներն ուրախ ողջունել են անվտանգության տեխնիկայի կանոնների խախտողին, սակայն մի քանի վայրկյան անց կտրիճը վայր է ընկել:

Հեկտոր Վրոտնյակի բախտն անասելի բերել է, քանի որ նա միայն թեթեւ վնասվածքներ է ստացել:  Վայր ընկնելուց անմիջապես հետո տղամարդը վեր է կացել եւ կարողացել է ինքնուրույն լքել բեմի մոտի հարթակը: Ժամանած բժիշկները տուժածին հիվանդանոց են տարել: Այնտեղ նրանք համոզվել են, որ մելոմանի առողջությանը ոչինչ չի սպառնում, որից հետո Հեկտոր Վրոտնյակը վերադարձել է` շարունակելու ուրախությունը, հայտնում է NEWSru.com-ը:

«Ես կարծում եմ` լավ օրինակ եմ ցույց տվել, թե ինչ չպետք է անել փառատոներին», - ասել է Հեկտոր Վրոտնյակը ավստրալական հետուստաալիքին տված հարցազրույցում: