Կահիրեում դադարել են բախումները Եգիպտոսի պաշտպանության նախարարության մոտ բանակային եւ ոստիկանության ստորաբաժանումների տեղակայումից հետո: Բախումների զոհ է դարձել 11 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհերի եւ տասնյակ վիրավորների մասին:
Բախումների մասնակիցները լքել են հրապարակն ու մերձակա փողոցները, որտեղ հայտնվել են բանակի եւ ոստիկանության զորքերը: Միաժամանակ պաշտպանության նախարարություն տանող փողոցում շարունակում են մնալ բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցները, որոնք պահանջում են զինվորական իշխանությունների շուտափույթ հեռացումը, գրում է utro.ru-ն:
Պաշտպանության նախարարությունից ոչ հեռու գտնվող Աբասիայի հրապարակի շրջանում անկարգություններն սկսվել էին մայիսի 2-ի առավոտյան: Անհայտ անձանց խումբը հարձակվել էր զինվորական իշխանությունների դեմ անցկացվող անժամկետ բողոքի ցույցի մասնակիցների վրա: Հարձակվողները ցուցարարների վրա քարեր եւ բռնկվող նյութերով շշեր են նետել, ինչպես նաեւ հրազեն են կիրառել:


























