Հայկական մասնավոր դպրոցը, որն արդեն երկու տարի պայքարում է գործելու համար, Գլենդել քաղաքից մինչեւ 6  մլն դոլարի փոխհատուցում է  պահանջում` փակման դիմաց, տեղեկացնում է «Glendale News-Press»-ը:

Լոս Անջելեսի առաջին ատյանի դատարան ներկայացրած իրենց հայցում ակադեմիական հիմնադրամը պնդում է, որ Գլենդելը խախտել է իրենց արդար դատաքննության իրավունքը եւ տնտեսական վնաս է հասցրել, երբ պաշտոնյաները 2010թ. փետրվարին փակել են դպրոցը ու վրան պիտանելիության մասին դեղին նշան փակցրել: Դպրոցը պահանջում է  2,75- 6 մլն դրամի փոխհատուցում:

Սակայն փաստաբան Մայք Գարսիան պնդում է, որ դպրոցի պահանջն անհիմն է, անգամ եթե դրանք հիմնավոր լինեն, ամենաշատը, ինչ կարող են ակնկալել, 3 - 5 շաբաթվա վարձակալությունն է: «Դեղինով նշվածի տնտեսական արդյունավետությունը նավազագույն է»,-պնդում է  Գարսիան:

Դատավորը գործը քննության է ընդունել անցած շաբաթ, սակայն Գարսիան ասել է, թե առաջիկայում որոշում չի սպասվում:

Քաղաքը պնդում է, որ իրավունք ունի փակել դպրոց, երբ հրշեջ տեսչությունը նկատում է թերություններ: Դպրոցի փաստաբաններ էլ պնդել են, թե դրանք արագ կերպով շտկվել են եւ փակումն ավելորդ է եղել: