Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Էրիելմազը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության ղեկավարության շարքերում կան մարդիկ, որոնք, օգտվելով թուրքական կառավարության աջակցությունից, ամեն ինչ անում են Քոֆի Անանի առաքելության ձախողման համար: Դրա համար, ըստ նրա, երկրում պատվիրված սպանություններ են կազմակերպվում եւ ահաբեկչություններ, հաղորդում է սիրիական պետական «ՍԱՆԱ» հեռուստաընկերությունը` մեջբերելով պատգամավորի հարցազրույցը  «Ենըչաղ» թերթին:

Քաղաքական գործիչը նշել է, որ Սիրիա զենք մատակարարելու մաքսանենգությունը ֆինանսավորվում է: Սահմանամերձ շրջանների բնակիչները շռայլ վարձատրվում են դրա համար:

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը երկրի խորհրդարան հայց է ուղարկել հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որի կազմում պետք է ընդգրկվեն ընդդիմադիր երեք կուսակցությունների ներկայացուցիչներ` Սիրիա այցելելու եւ իրավիճակի իրական պատկերին ծանոթանալու համար: Ռաֆիկ Էրիելմազն ընդգծել է, որ նույնիսկ Թուրքիայի ԱԳՆ-ից  մերժում ստանալու դեպքում այցը կկայանա: