Արթուր Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: 

Արթուր Խաչիկի Հարությունյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի մարտի 4-ին Վայոց ձորի մարզի Արին գյուղում: 

Աշխատանքային գործունեություն

III-V.2026 թ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,

2015-2026 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ և ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2015 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ,

2012-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ: 

Կրթություն

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010 թվականին նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: 

Այլ տվյալներ

2010-2012 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 

Ամուսնացած է, ունի երկու երեխա: