Սոչիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է շուրջ 100 մարդ: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը դանակից ստացված վնասվածքով տեղափոխվել է քաղաքի հիվանդանոց, որտեղ քիչ անց մահացել է: Դեռեւս պաշտոնապես չճշտված տեղեկություններով, նա հայտնի մարզիկ, թաեքվոնդոյի սպորտի վարպետ, 24-ամյա Յուրի Գարանյանն է:

Մարզային քննչական վարչությունում «Ռոսիյսկայա գազետա»-ին հաստատել են, որ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որը ավարտվել է ողբերգությամբ: Հիմա քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը եւ դեռ ճշտվում են տեղի ունեցածի հանգամանքները եւ տեղեկություններ հավաքվում միջադեպի մասնակիցների ու վկաների մասին: