Ռուսաստանի Նիժեգորդյան մարզի Մուլինո պոլիգոնում զինամթերքների պայթյունից զոհվածների թիվը հասել է վեցի, ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի եւ 5 վիրավորի մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հաստատել են, որ պայթյունը տեղի է ունեցել Մուլինոյի կայազորում` հին զինամթերքների բեռնթափման ժամանակ:
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպի հետաքննության համար հատուկ հանձնաժողով է կազմվել:


























