Լրագրողներիպաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) հրապարակել է խիստ գրաքննություն ունեցող 10 երկրների ցանկը, որն ունի հետեւյալ տեսքը.

1. Էրիթրեա

2. Հյուսիսային Կորեա

3. Սիրիա

4. Իրան

5. Հասարակածային Գվինեա

6. Ուզբեկստան

7. Մյանմար

8. Սաուդյան Արաբիա

9. Կուբա

10. Բելառուս

Հաղորդվում է, որ բոլոր այդ երկրների համար բնորոշ է մամուլի նկատմամբ բռնապետական վերահսկողությունը, որն իրականացվում է բռնության եւ քարոզչության օգնությամբ, ասված է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում:

Ադրբեջանը եւ եւս 6 երկրներ (Թուրքմենստան, Չինաստան, Եթովպիա, Վյատնամ եւ Սուդան) ներառվել են խիստ գրաքննություն ունեցող այն երկրների ցանկում, որոնք կարող են հայտնվել CPJ-ի առաջին 10-յակում:

Կոմիտեն նշում է, որ Ադրբեջանի եթերում ներկայացված չէ ոչ մի օտարերկրյա կամ անկախ ռադիա կամ հեռուստատեսային ալիք, իսկ անկախ թերթերի կամ կայքերի լրագրողները ենթարկվում են սպառնալիքների, այդ թվում ազատազրկման` շինծու մեղադրանքներով, հաղորդում է «Ազադլիգ» ռադիոկայանը: