Բեռլինում մայիսմեկյան անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 119 մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել է Բեռլինի ներքին գործերի սենատոր Ֆրանկ Հենկելը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, ոստիկանության եւ ցուցարարների բախումների ընթացքում տուժել է 117 ոստիկան: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում է 31 տուժած ոստիկանի մասին:
Բեռլինում մայիսի 1-ին երիտասարդների երթը խաղաղ է սկսվել, որին, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ: Ցուցարարները նախատեսել էին երթն ավարտել քաղաքի կենտրոնում, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել հասնել քաղաքի կենտրոն: Արդյունքում երթը թեքվել է Եվրոպական թանգարանի մոտ, որտեղ էլ անկարգություններ են սկսվել:
Ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել, ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:




























