Հայտնի ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն վստահել է ամերիկացի պլաստիկ վիրաբույժներին, ովքեր նրա շրթունքներում այնքան բիոպոլիմերային գել են լցրել, որ դերասանուհին հիմա ավելի շատ բադի է նման:
Ընդհանուր առմամբ, Նատալյա Անդրեյչենկոն շատ համաձակ վիրահատության է դիմել, քանի որ ցանկացել է ոչ միայն լցնել շրթունքները, այլեւ ուղղել քթի մոտի կնճիռները: 56-ամյա դերասանուհին ցանկանում էր ոչ միայն երիտասարդ երեւալ, այլեւ մեծացնել շրթունքները, որոնք նրան չափից դուրս բարակ էին թվում:
Բացի այդ, Նատալյա Անդրեյչենկոն չարաշահում է Բոտոքսի ներարկումները, որից նրա դեմքը փքվել է, թեեւ առաջ ավելի նուրբ ու գեղեցիկ էր:




























