Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովն իր 45-ամյակը մեծ շուքով է նշել: Բանկետը, որը երգիչը կազմակերպել էր համերգից հետո, Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում, շոումեն Ստանիսլավ Սադալսկիի խոսքով, զրի է եղել:

Հաստատությունը, որտեղ անցկացվել է բանկետը, սիրում են «պոպսա», գրում է News4k.com-ը:

Բանկետը Կիրկորովի վրա 180 հազար դոլար է նստել, յուրաքանչյուր հյուրի վրա ծախսվել է մոտ 300 դոլար, բայց երգիչը ոչինչ չի վճարել, քանի որ հաշիվը փակել է Չերկիզյան շուկայի նախկին տեր եւ տվյալ ռեստորանանի սեփականատեր Թելման Իսմայիլովը:

Նախորդ տարի բիզնեսմենը նմանատիպ տոն էր նվիրել Նիկոլայ Բասկովին: