Լիբիայի ազգային անցումային խորհուրդը Սարկոզիի նախընտրական արշավը Քադաֆիի կողմից ֆինանսավորելու մասին փաստաթուղթը «սարքած կեղծիք է» համարել: Ինչպես հաղորդում է AFP -ն, այդ մասին հայտարարել է ԱԱԽ ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը: «Կարծում ենք, դա սարքած կեղծիք է»,- ասել է նա:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Mediapart կայքը 2012թ. մարտին փաստաթուղթ էր հրապարակել լիբիական ռեժիմի կողմից Սարկոզիի նախագահական արշավի կարիքների համար 50 մլն եվրո փոխանցելու մասին:
Սարկոզիի մրցակից, նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի շտաբը պահանջել էր քրեական գործ հարուցել տվյալ հաղորդագրության փաստի առնչությամբ, իսկ Սարկոզին խոստացել էր դատի տալ Mediapart-ին:




























