Քուվեյթում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քրիսթոֆեր Ուիլթոնի կինը հարձակման է ենթարկվել տեղի ռեստորաններից մեկում:
Կինը, որը ենթադրվում է` կապեր ունի իսլամիստների հետ, Դայանա Ուիլթոնի վրա կաթսայով եռացրած ջուր է լցրել: Դիվանագետի կինը երրորդ կարգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես գրում է «Իզվեստիան»` վկայակոչելով Daily Telegraph-ը, բրիտանուհու վրա հարձակված կինը դեպքի վայրից փախուստի է դիմել: Ուիլթոնը ընկերների եւ Քուվեյթի արքայական ընտանիքի հետ ճաշելիս է եղել ռեստորանում:




























