Այսօր՝ մայիսի 25-ին բողոքի ակցիա է անցկացվում ՀՀ կառավարության շենքի դիմաց, որի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել արմատներով արցախցի, ընդդիմադիր հասարակական գործիչ Արթուր Օսիպյանին։ Հավաքված քաղաքացիներն ու քաղաքական համախոհները նրա կալանավորումը որակում են բացառապես քաղաքական հետապնդում, որն ուղղված է ընդդիմադիր տրամադրությունները ճնշելուն։ Ակցիայի մասնակիցները պարզել են ուժային կառույցների կամայականությունների դեմ ուղղված կարգախոսներով պաստառներ և հայտարարել, որ պատրաստ են շարունակել պայքարը մինչև խափանման միջոցի ամբողջական չեղարկումը։
Հիշեցնենք, որ Օսիպյանը բերման էր ենթարկվել, իսկ այնուհետև կալանավորվել խուլիգանության մեղադրանքով՝ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցախ հանրային լեզվակռվից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 18-ին Երևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Օսիպյանը մոտեցել էր կառավարության ղեկավարին և ուղիղ հարցեր ուղղել 2020-2023 թվականներին Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառների ու հետևանքների վերաբերյալ։ Ի պատասխան անհարմար հարցերի՝ Փաշինյանը կորցրել էր ինքնատիրապետումը և ընդդիմախոսի հասցեին հրապարակավ վիրավորական հայտարարություններ հնչեցրել՝ մասնավորապես բացականչելով. «Այ տականք ինչի ես կենդանի, գնայիր զոհվեիր, ռադդ քաշի համաբալի մեկը»։ Ավելի քան 50 հասարակական կազմակերպություններ և գործիչներ արդեն հանդես են եկել խիստ հայտարարությամբ՝ կալանավորումն անվանելով անօրինական ու անհամաչափ ճնշման գործիք, որը խաթարում է ժողովրդավարության և հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների նկատմամբ վստահությունը։











