2011 թվականի 4-րդ եռամսյակում ամբողջ աշխարհում ինտերնետի միջին արագությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14 տոկոսվո, կազմելով 2,3 Mbit/վայրկյան:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն` վկայակոչելով Akamai-ն, 2011-ի վերջին ինտերնետի արագությունը նվազել է 93 երկրներում եւ ավելացել միայն 41 երկրներում: Դեռեւս անհայտ է, թե ինչը կարող էր նման նվազման պատճառ դառնալ: Ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք ողջ տարվա ցուցանիշները, ինտերնետի միջին արագությունը 2011-ին աճել է 19 տոկոսով: Այդ ցուցանիշով առաջատարը Հարավային կորեան է, որտեղ ինտերնետի արագությունն աճել է 19 տոկոսով: ԱՄՆ-ում այդաճը կազմել է 14 տոկոս: