Երկու ադրբեջանցիներ փոխհրաձգություն են իրականացրել ուկրաինական Չերնովցիի շուկայում` իրար չհասկանալով:
Ըստ իրավապահների տվյալների` դեպքը տեղի է ունեցել ապրիլի 29-ի ցերեկը, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ երկու ադրբեջանցիների միջեւ գույքային պարտավորությունների հիման վրա լեզվակռիվ էր ծագել, որը վերաճել էր կռվի:
Կռվի ժամանակ 40-ամյա քաղաքացին գազային ատրճանակ էր կիրառել, որի հետեւանքով անզգուշաբար իրեն էր վիրավորել, իսկ այնուհետեւ մարմնական վնասվածքներ էր հասցրել նաեւ 31-ամյա հակառակորդին:
Ազդրի եւ որովայնի հատվածի վնասվածքներով երկուսին էլ տեղափոխել են Չերնովցի քաղաքի շտապօգնության հիվանդանոց, հայտնում է Analitika.at.ua-ն:
40-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն` զենքի կիրառմամբ» հոդվածով, որը պատիժ է նախատեսում 3-ից մինչեւ 7 տարվա ազտազրկման տեսքով: Զենքն առգրավվել է իրավապահ մարմինների կողմից, իսկ իրավախախտը գտնվում է հիվանդանոցում` ոստիկանության վերահսկողության ներքո:




























