Կըզըլում անօթեւանն աղբանոցից գտած դետալներով հրացան է հավաքել, սննդի համար մղվող պայքարում դրանով կրակել է շներին, այնուհետեւ` մեկ այլ անօթեւանի:
Սպանություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է մշտական բնակության վայրից զուրկ 57-ամյա տղամարդ, ով բնակվում էր քաղաքային աղբավայրում, գրում է «Ինտերֆաքսը»:
Մյուս մշտական բնակության վայրից զուրկ 44-ամյա տղամարդու դիակն աղբավայրում հայտնաբերվել էր ապրիլի 29-ին:
Հետաքննության վարկածով` կասկածյալը տուժածին սպանել է ինքնաշեն հրացանով, որը աղբանոցից գտած դետալներով է հավաքել:
Այդ հրացանի օգնությամբ մեղադրյալը շների որս է կազմակերպել` սնունդ հայթայթելու նպատակով` հստակեցնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:




























