Մոսկվայում մայիսի 6-ին նշանակված  «Միլիոնների երթը» ձախողման վտանգի տակ է: Կազմկոմիտեի անդամները գնալով ավելի են կասկածում, որ այն հաջողությամբ կպսակվի, նրանցից ոմանք պարզապես հրաժարվել են կազմակերպչական աշխատանքներին մասնակցելուց:

Ինչպես Կազմկոմիտեի աղբյուրին հղում անելով գրում է  «Կոմերսանտը»,  «Միլիոնների երթի»  մասնակիցների միջեւ տարաձայնությունները կտրուկ սրացել են:

Կազմակերպիչները բաժանվել են երկու խմբի`արմատական եւ չափավոր: Վեճերի գլխավոր թեման ինչպես ակցիայի ձեւաչափը, այնպես էլ անցկացման վայրն է դարձել: Ընդդիմադիրների մի մասը պնդում է Տվերսկայա փողոցով դեպի Մանեժնայա հրապարակ  երթի անցկացման անհրաժեշտության մասին, նույնիսկ` չարտոնված, որպեսզի այնուհետեւ այդտեղից չհեռանան մինչեւ մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Կազմկոմիտեի այլ անդամներ կողմ են քաղաքապետարանի հետ փոխզիջումների գնալուն:

Անգամ եթե հանրահավաքն արտոնվի, Կազմկոմիտեի անդամները խոստովանում են, որ միմյանց հետ հարաբերությունների սրման լույսի ներքո առայժմ չգիտեն, թե ինչպես այն կընթանա:  «Թեժ վեճեր լինում էին նաեւ ձմեռային ակցիաների ընթացքում, բայց ամենակարեւորի նախօրեին պարզ դարձավ, որ քաղաքական առումով միավորումը խիստ տարաբնույթ է, նաեւ հստակ է, որ միլիոն չի լինի, իսկ թե ինչքան կլինի արդյունքում, անհայտ է», - հրատարակչությանը հստակեցրել է զրուցակիցը: