Լիբիայի անցումային ազգային խորհուրդն օրենք է ընդունել, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին գովերգելու համար:

Քադաֆիին, նրա ռեժիմը, գաղափարները, նրա որդիներին գովերգելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

Նոր օրենքը քրեական պատասխանատվություն է ենթադրում նաեւ լուրերի տարածման դեպքում, որոնք կարող են խոչընդոտել զինվորականների գործողություններին, նպաստել ահաբեկչության տարածմանը եւ թուլացնել Լիբիայի բնակչության բարոյական ոգին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: