Տոկիոյում կորած երկարապոչ թութակը ողջ առողջ հասել է տուն այն բանից հետո, երբ նա ոստիկաններին հայտնել է այն ճշգրիտ հասցեն, որտեղ բնակվել է:
Թռչունի տերը ոստիկանությաւնը հայտնել է, որ թութակին սովորեցրել է արտաբերել փողոցի, տան եւ բնակարանի հասցեն: Նա այդպես է վարվել, քանի որ նախկինում արդեն մեկ անգամ տնային թռչուն է կորցրել:
Թութակին գտել են իր բնակության վայրիչ ոչ հեռու, հյուրանոցում: Այստեղ թութակը նստել է հյուրանոցի այցելուներից մեկի ուսին, հաղորդում է BBC-ն:




























