Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-ից 7-ը առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քամին հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:
Երեւանում մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-ից 7-ը գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:




























