Լիբիայում հանել են ավելի վաղ ընդունված արգելքը` կրոնական, ցեղային եւ ազգային հիմունքներով կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:

Անցումային ազգային խորհրդում հայտարարել են, որ արգելքն ընդունվել էր բացառապես  «հանրության արձագանքն ուսումնասիրելու» նկատառումով:  Ընդունման պահից սկսած այն կոշտ քննադատության ենթարկվեց իսլամիստների, ինչպես նաեւ երկրի դաշնայնացմանը կողմ քաղաքացիների կողմից, գրում է RuFox-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի վերջին ԱԱԽ-ը հավանություն էր տվել  մի օրենքի, ըստ որի հնարավոր չէր կուսակցություն ստեղծել կրոնական, ցեղային կամ ազգային հիմքով: Հաղորդվել էր, որ դրանով կենտրոնական կառավարությունը փորձում է երկիրը զերծ պահել քայքայումից:

Այժմ Լիբիայում նոր կուսակցությունները կարող են մասնակցել Ազգային ասամբլեայի ընտրություններին, որոնք տեղի կունենան 2012 թվականի հուլիսին: