Երեւանում, մայիսի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆիի փողոցում` գյուղմթերքների շուկայի մոտ, վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























