Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում, մայիսի 2-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողի հայրը հաղորդում է տվել, որ ժամը 09.30-ի սահմաններում Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` «Անելիք» բանկի մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել որդուն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդին, «Մերսեդես C-280» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 22-ամյա Գարիկ Ս.-ն:
Կատարվում է նախաքննություն:




























